HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատավորների վերապատրաստում երեխայի պաշտպանության ոլորտում

Ապրիլի 26 –ին Վորլդ Վիժնը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆՄԶԳ) հավաստագրեր կշնորհենքսան դատավորների՝ երեխայի պաշտպանության ոլորտում դատավորների եռամյա վերապատրաստման դասընթացները հաջողությամբ ավարտելու կապակցությամբ: Միջոցառումը կազմակերպվելու է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Շահագրգիռ կողմերը հանուն Հայաստանում Երեխայի պաշտպանության համակարգի հզորացման» ծրագրի շրջանակներում: 

Վորլդ Վիժնը սատարել է Ազգային իրավական դպրոցին Դատական բարեփոխումների 2009-2010 թթ. գործողությունների ռազմավարության ծրագրի իրականացման գործում: Վերջինիս համաձայն` ՀՀ յուրաքանչյուր դատարան կունենա երեխայի պաշտպանության ոլորտում անհրաժեշտ գիտելիքներով զինված դատավոր՝ երեխաներին առնչվող դեպքերը վարելու նպատակով: 

Ծրագիրը, համագործակցելով Իրավական դպրոցի հետ,մշակել և ներդրել է վերապատրաստման մի կուրս, որը Հայաստանի դատական համակարգը կհամապատասխանեցնի Երեխայի պաշտպանության չափորոշիչներին, և երկրի յուրաքանչյուր դատարան կունենա երեխայի պաշտպանության ոլորտում անհրաժեշտ գիտելիքներով զինված անձնակազմ:    

2011-2013 թթ. Հայաստանի բոլոր դատարաններից ավելի քան քսան դատավորներ և հիսունչորս դատական մասնագետներ վերապատրաստում են անցել մշակված մոդուլներով: 

Դասընթացը ներկայացվել է Հայաստանի առաջադեմ և գործող մասնագետների կողմից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագծի աշխատանքային խմբի անդամի, ՀՀ արդարադատության նախարարության լիազորված ներկայացուցչի, և այլոց: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter