HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թեժ գիծ»-ով 10 հաղորդումից միայն 2-ն են վերաբերվել անշճտություններին

Երևան քաղաքի ընտրողների ցուցակների վերաբերյալ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում 2013 թվականի մարտի 26-ից  գործող «Թեժ գիծ» ծառայության միջոցով ապրիլի 25-ի դրությամբ ստացվել է 10 հաղորդում, որից միայն 2-ն են վերաբերվել անշճտություններին:

Հաղորդումներից մեկով քաղաքացին հայտնել է, որ որդին թեև հաշվառված է բնակչության պետական ռեգիստրում, սակայն վերջինիս տվյալները բացակայում են ընտրացուցակներից: Ստուգմամբ պարզվել է, որ քաղաքացու տվյալներն իրականում ընտրողների ցուցակում առկա են:

Ընտրացուցակում անձի անհատական տվյալների բացակայության վերաբերյալ ստացվել է 1 հաղորդում: Ստուգմամբ հիմնավորվել է անճշտությունը և այն վերացվել է:

Մյուս 8 հաղորդումները, որոնք վերաբերել են բնակելի տարածության նախկին սեփականատերերին հաշվառումից հանելու կարգին, հաշվառումից հանելու դիմումների ընթացքին, թեև ընտրական օրենսգրքի իմաստով անճշտություններ չեն համարվում, սակայն զանգահարած քաղաքացիներին տրվել են սպառիչ պարզաբանումներ: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter