Յուրաքանչյուր դատարան կունենա երեխայի պաշտպանության ոլորտում գիտելիքներով զինված դատավոր
Ապրիլի 26 –ին Վորլդ Վիժնը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆՄԶԳ) հավաստագրեր կշնորհեն քսան դատավորների՝ երեխայի պաշտպանության ոլորտում դատավորների եռամյա վերապատրաստման դասընթացները հաջողությամբ ավարտելու կապակցությամբ:
Միջոցառումը կազմակերպվելու է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Շահագրգիռ կողմերը հանուն Հայաստանում Երեխայի պաշտպանության համակարգի հզորացման» ծրագրի շրջանակներում: Վորլդ Վիժնը սատարել է Ազգային իրավական դպրոցին Դատական բարեփոխումների 2009-2010 թթ. գործողությունների ռազմավարության ծրագրի իրականացման գործում:
Վերջինիս համաձայն` ՀՀ յուրաքանչյուր դատարան կունենա երեխայի պաշտպանության ոլորտում անհրաժեշտ գիտելիքներով զինված դատավոր՝ երեխաներին առնչվող դեպքերը վարելու նպատակով: Ծրագիրը, համագործակցելով Իրավական դպրոցի հետ,մշակել և ներդրել է վերապատրաստման մի կուրս, որը Հայաստանի դատական համակարգը կհամապատասխանեցնի Երեխայի պաշտպանության չափորոշիչներին, և երկրի յուրաքանչյուր դատարան կունենա երեխայի պաշտպանության ոլորտում անհրաժեշտ գիտելիքներով զինված անձնակազմ:
2011-2013 թթ, Հայաստանի բոլոր դատարաններից ավելի քան քսան դատավորներ և հիսունչորս դատական մասնագետներ վերապատրաստում են անցել մշակված մոդուլներով: Դասընթացը ներկայացվել է Հայաստանի առաջադեմ և գործող մասնագետների կողմից, այդթվում՝ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագծի աշխատանքային խմբի անդամի, ՀՀ արդարադատության նախարարության լիազորված ներկայացուցչի, և այլոց: Այս մասին նշված է Վորլդ Վիժն կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել