HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». տնտեսությունը 7 տոկոսով կաճի թղթի վրա

Անդրադառնալով այն փաստին, որ 2013թ. բյուջեով Հայաստանի տնտեսական աճը նախատեսված է 6,2 տոկոս՝ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը հայտարարել է, թե հնարավոր է՝ այդ ցուցանիշը վերանայվի և նվազեցվի, հնարավոր է՝ վերանայվի ու մեծացվի:

«ՉԻ» - Մի խոսքով, բյուջեի նախագծում ինչ-որ թիվ են գրել, որը երբ ինչպես ուզենան, կփոխեն: Ու հիմա ձևացնում են, թե այդ փոփոխությունը կախված է լինելու ինչ-որ գործոններից: Իրականում գոյություն ունի միայն մի գործոն. Սերժ Սարգսյանը մոտ մեկուկես ամիս առաջ հայտարարել է, որ եթե կառավարությունը չկարողանա 7 տոկոսանոց տնտեսական աճ ապահովել, հրաժարական կտա: Վերջ, այլ գործոններ չկան:

Հիմա Տիգրան Սարգսյանը հո հիմար չի՞, որ տարեվերջին հայտարարի, թե տնտեսական աճը կազմել է 6,2 տոկոս: Հասկանալի է, չէ՞, որ «թիրախային» 6,2 տոկոսին մի երկու տոկոս էլ «տրենդային աճ» է գումարվելու: Բնակարանար՝ միայն թղթի վրա: Սերժ Սարգսյանն էլ ասելու է՝ «վարչապետի մոտ թղթերով ամեն ինչ կարգին է»:

Հետո ի՞նչ, որ Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի համար ընդամենը 4,3 տոկոսանոց աճ է կանխատեսում: Դրանով այդ կազմակերպությունն ընդամենը պատվեր է կատարում ու ջուր լցնում մեր թշնամիների ջրաղացին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter