«Հայկական ժամանակ». գաղտնի են պահում
ՀՀ Միգրացիոն ծառայությունը դեռ չի հրապարակել այս տարվա առաջին երեք ամիսներին ՀՀ ժամանումների և ՀՀ-ից մեկնումների վիճակագրությունը: Այդ ցուցանիշը միշտ հրապարակվում էր տվյալ ժամանակաշրջանին հաջորդող ամսվա կեսին: Այսինքն՝ այդ վիճակագրությունը պետք է հրապարակված լիներ ապրիլի կեսին:
«Ազգային վիճակագրական ծառայությունը դեռ մեզ չի տրամադրել»,- երեկ «ՀԺ» թղթակցի հարցին այսպես է բացատրել տվյալները չհրապարակելը ՀՀ Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը:
Մի քանի օր առաջ «ՀԺ»-ն տեղեկություններ էր ստացել, որ ժամանումների և մեկնումների վիճակագրությունը չի հրապարակվում, քանի որ պատկերը խայտառակ է: Այդ վիճակագրությունից մոտավոր պատկեր է ստեղծվում, թե ևս քանի մարդ է անվերադարձ հեռանալու Հայաստանից: Եվ այդ ցուցանիշի հրապարակումը ձգձգելով՝ մեր վիճակագիրները կամ փորձում են մի քիչ «պլպլացնել» ցուցանիշները, կամ էլ ձգել մինչև Երևանի ավագանու ընտրություններ:
Այս տարվա առաջին երկու ամիսների տվյալներով՝ մեկնածների և ժամանածների բացասական սալդոն նախորդ տարվա համեմատ աճել էր 1.5 անգամ: Դա նշանակում է, որ տարվա կտրվածքով Հայաստանից կարտագաղթի առնվազն 70 հազար մարդ, վերջին հինգ տարիների կտրվածքով՝ 330 հազար մարդ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել