HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». թաղեթաղ, տնետուն

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում թեժ քարոզարշավ է ընթանում Դուբայում միասին հանգստանալ սիրող ՀՀԿ-ական թիմի «կուրատոր» Սամվել Ալեքսանյանի և ԲՀԿ-ական թիմերի միջև: ԲՀԿ ավագանին ամեն ինչ անում է, որ Դավիթ Օհանյանը պարտվի ու չդառնա քաղաքապետի տեղակալ:

Իսկ Սամվել Ալեքսանյանն անձամբ է պտտվում շենքերի բակում: Ի տարբերություն ԲՀԿ-ի, որը, տնետուն ընկած, «ինչո՞վ օգնեմ» անհատական ակցիան է կիրառում ՝ Սամվել Ալեքսանյանը իրականացվող «թաղեթաղ» ակցիայի ընթացքում կանչում է թաղի «նայողների», հանձնարարում, որ իրենք էլ «կուրացիա» անեն բակերի «նայողներին», բակերի «նայողները»՝ բազմաբնակարան շենքերի «նայողներին», ձայների պլան դնում ու ասում. «Ստանամ: Ոնց ուզում եք, ապահովեք»:

Նույն սկզբունքով վերջինս աշխատել էր նաև նախագահականի ժամանակ, բայց արդյունքները սպասվածի չափ փայլուն չէին. նա խոստացել էր՝ ընտրական այն հանձնաժողովի նախագահը, որն ամենաշատ ձայն կապահովի Սերժ Սարգսյանի համար, կստանա քսանհինգ հազար դոլար:

Երեկ «Հրապարակը» փորձեց ճշտել՝ հանձնաժողովներից ո՞ր մեկն է արժանացել այդ պարգևին, սակայն Ալեքսանյանը խորապես «անհասանելի» էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter