Բագրատաշենում կալանավորվել է Աթենքի Ինտերպոլի կողմից թրաֆիքինգի մեղադրանքով հետախուզվողը
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ապրիլի 26-ին Բագրատաշենի տարածքից բերման է ենթարկվել օտարերկրյա քաղաքացի, 1973 թ. ծնված Բլիադձե Ջ.-ն: Նրան թրաֆիքինգի մեղադրանքով հետախուզում էր Հունաստանի Հանրապետության Աթենքի Ինտերպոլը:
«Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին»,- հայտնում է ոստիկանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել