HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում տեղի ունեցած փոխհրաձգության գործով ձերբակալվել է 18-ամյա Գևորգ Խաչատրյանը

Ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Գյումրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ ապրիլի 25-ին՝ ժամը 15.30-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է ներկայացել 1995 թ. ծնված Գևորգ Խաչատրյանը և ներկայացրել «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ և փամփուշտատուփ՝ լիցքավորված 5,45 տրամաչափի 14 փամփուշտով:

Գ. Խաչատրյանը հայտարարել է, որ ինքը ապրիլի 23-ին Շիրակացի փողոցի թիվ 54/Բ շենքի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում այդ ինքնաձիգով ցանկացել է հետապնդել Վահե Ղուկասյանին, որը փոխհրաձգության ընթացքում հրազենային վնասվածքներ է պատճառել իր հորը՝ Հարություն Խաչատրյանին:

Գ. Խաչատրյանը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ոստիկանությունը, ապրիլի 23-ին Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր:

Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում 1989 թ. ծնված Վահե Ղուկասյանը խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter