
Բնակիչներն ահազանգում են
Ամիրյան 18, Ամիրյան 18ա, Ամիրյան 24, Մաշտոցի 15 շենքերի միջև անկյունային հատվածում տեղակայված բակի ամբողջ տարածքը քանդված է, փորված և տեղադրված են շինհրապարակի եզրային պարիսպները:
Ընթանում են բարձրահարկ շենքի կառուցման նախապատրաստական շինարարական աշխատանքներ: Այս տարածքում արդեն իսկ առկա է նորակառույց բարձրահարկ շենքերի մի մեծ շարասյուն, մնացել էր միայն այդ փոքր տարածքը, որը պատգամավորները ընտրությունների ժամանակ ժողովրդին խոստացան այգի դարձնել, իսկ ընտրվելուց կարճ ժամանակ անց սկսվեց շենքի շինարարությունը: Շինարարական հրապարակի տարածքը կազմում է մոտ 400 քառակուսի մետր:
Անհրաժեշտ է դադարեցնել նման նախագիծը, որը թե էկոլոգիապես և թե անվտանգության առումով շատ վատ է անդրադառնալու բնակիչներիս վրա:
Ամիրյան 18, Ամիրյան 18ա, Ամիրյան 24, Մաշտոցի 15 շենքերի բնակիչներ
Մեկնաբանել