HY RU EN

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց բրիտանացի դիվանագետների հետ

Այսօր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հանդիպել է Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրինության ղեկավար Քոլին Ռոբերթսին: Հանդիպմանը մասնակցում են նաեւ Հայաստանում Նորին Մեծության դեսպան Ջոնաթան Էյվզը, դիվանագիտական առաքելության փոխղեկավար Ամիաս Մուրեսը: 

Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ քննարկվել են հայաստանյան վերջին նախագահական ընտրությունները, որոնց իրական արդյունքներով Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրված նախագահն է, իսկ Սերժ Սարգսյանը՝ ընտրակեղծիքների միջոցով հաղթողը:

Հովհաննիսյանն անդրադարձել է նաեւ Հայաստանի ներքաղաքական առկա իրավիճակին, տարածաշրջանային մարտահրավերներին ու միջազգային հարաբերություններին՝ ընդգծելով Արցախի Հանրապետության գոյության, նրա իրավունքի ճանաչման հրամայականները եւ Հայոց ցեղասպանության, հայ ժողովրդի Մեծ հայրենազրկման հետեւանքների հանգուցալուծման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: