HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համագործակցային ծրագիր` կեսաբանական պաթոգենների հայտնաբերման և չեզոքացման համար

Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր ընդունեց ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի  պաշտպանական վտանգների նվազեցման  գործակալության վտանգների համատեղ նվազեցման ծրագրի պատվիրակությանը` ծրագրի տնօրեն տիկին Էլիզաբեթ  Ջորջի գլխավորությամբ:

Պատվիրակությունը Երևանում է ԱՄՆ-ի Պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության համագործակցությամբ Զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագրի շրջանակներում Հայաստանում կենսաբանական ոլորտում իրականացվող համագործակցային ծրագրի առաջին փուլի ավարտի և երկրորդ փուլի աշխատանքներն սկսելու կապակցությամբ:

Կարևորելով ծրագրի նշանակությունը Հայաստանում վտանգավոր կենսաբանական պաթոգենների հայտնաբերման ու չեզոքացման ուղղությամբ` Սերգո Կարապետյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ կառավարությանը Հայաստանում մարդկանց և կենդանիների հիվանդությունների կանխարգելման և վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին օժանդակելու համար: Նա հատուկ անդրադարձավ Հայաստանում խոզերի աֆրիկյան ժանտախտի դեմ պայքարի ծրագրին, որի անհրաժեշտությունը տարածաշրջանային մյուս երկրների համար նույնպես անգնահատելի է:

Առանձնակի շեշտվեցին ծրագրի այն բաղադրիչները, որոնցով նախատեսվում է ստեղծել հետազոտական ժամանակակից լաբորատոր կենտրոն` իր մարզային մասնաճյուղերով, ինչպես նաև տեղական մասնագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպումը:

Տիկին Էլիզաբեթ Ջորջը հակիրճ ներկայացրեց այցի ընթացքում կայացած հանդիպումների արդյունքները և գոհունակությամբ նշեց, որ արդեն տեսանելի է որոշակի առաջընթաց ծրագրի իրականացման գործում: Նա հատկապես դրական գնահատեց մասնագետների վերապատրաստման կազմակերպման գործում ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությունը:

Կողմերը ևս մեկ անգամ վերահաստատեցին այս կարևոր ծրագրի իրականացման գործին ըստ ամենայնի աջակցելու իրենց պատրաստակամությունը: Այս մասին հայտնում է գյուղնախարարության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter