HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ավագանու յուրօրինակ ուղեցույց-ձեռնարկի շնորհանդես Գյումրիում

Այսօր Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնում տեղի ունեցավ «Քաղաքը մերն է`բոլորինս» գրքի շնորհանդեսը: Սախորովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի նախաձեռնությամբ հրատարակված ձեռնարկը եզակի է իր տեսակի մեջ: Այն ներկայացնում է 2012 թ. մայիսից մինչեւ ՏԻՄ ընտրություններ «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության գործունեությունն ու դրա արդյունքները:

Գյումրու հանրային խորհրդի հենքի եւ գաղափարախոսության հիման վրա 2012 թ. մայիսի 18-ին ձեւավորված քաղաքացիական նախաձեռնության 7 անդամներ սեպտեմբերին Գյումրի քաղաքի ավագանու ընտրությունների մասնակցության հայտ ներկայացրեցին:

Մշակեցին եւ ընդունեցին ավագանու անդամի վարքականոն: Նախաձեռնության նպատակն էր Գյումրու ավագանին դարձնել հաշվետու, թափանցիկ, հրապարակային,մասնակցային, արձագանքող, նախաձեռնող: Նախաձեռնության թեկնածուներից յուրաքանչյուրը` լինելով հասարակական, գիտական, մանկավարժական եւ գործարար աշխարհի ներկայացուցիչներ, հանդես էին եկել այդ ոլորտների վերաբերյալ առաջարկներով ու ծրագրերով: Դրանք որոշակի կրճատումներով տեղ են գտել «Քաղաքը մերն է` բոլորինս» գրքում:

Ձեռնարկում ներկայացված են նաեւ նախաձեռնության հռչակագիրը, վարքականոնը եւ ընտրությունների արդյունքներն ամփոփող հայտարարության տեքստը:

Սախորովի կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանի համոզմամբ, ձեռնարկը պիտի դառանա ավագանու յուրաքնաչյուր անդամի սեղանի գիրքը: Այն ուղեցույց կարող է լինել ոչ միայն գյումրեցիների համար:

«Սա ուղեցույց է եւ այն տեղայնացնելը սխալ կլինի: Այս ձեռնարկից մեծ հաջողությամբ կարող է օգտվել ցանկացած մեծ կամ փոքր համայնքի ավագանի»,- նշեց Սեյրան Մարտիրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter