HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխըմբռնման հուշագիր ՀՀ դիվանագիտական դպրոցի եւ Չեխիայի դիվանագիտական ակադեմիայի միջեւ

Աշխատանքային այցով Պրահայում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը եւ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի տնօրեն Վերա Յերաբկովան Չեխիայի արտաքին գերատեսչությունում երեկ ստորագրեցին երկու ուսումնական հաստատությունների միջեւ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

Փաստաթղթով նախատեսվում է դասախոսների, մասնագետների եւ ուսանողների, ինչպես նաեւ՝ դասավանդման փորձի եւ մեթոդաբանության փոխանակում: Ստորագրման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում նախանշվեցին համագործակցության կոնկրետ ծրագրեր: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպմանը մասնակցել է նաեւ Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter