Ա. Գեւորգյանն ընդունեց եգիպտոսցի լրագրողների խմբին
Փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար, հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ճանաչողական այցով Հայաստանում գտնվող եգիպտոսցի լրագրողների խմբին:
Ա. Գեւորգյանը ողջունեց լրագրողների այցը Հայաստան` նշելով, որ նրանց պատրաստած հրապարկումները Եգիպտոսի բարեկամ ժողովրդին կօգնեն ավելի լավ ճանաչել Հայաստանը:
Այնուհետեւ նա պատասխանեց լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ տնտեսական կապերի զարգացման ուղղություններին, երկկողմ տնտեսական համագործակցության հեռանկարներին:
Փոխվարչապետը նշեց, որ հայկական կողմը շահագրգռված է ընդլայնելու ու խորացնելու Եգիպտոսի հետ ավանդաբար ձեւավորված բարեկամական կապերը եւ զարգացնելու առեւտրատնտեսական հարաբերությունները: Երկու բարեկամ երկրների միջեւ բավական ակտիվ երկխոսություն է առկա միջպետական մակարդակում, լուրջ եւ հետաքրքիր կապեր են ձեւավորվել կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում, առեւտրատնտեսական փոխգործակցության ընդլայնման ու խորացման լայն հեռանկարներ կան:
Նա հույս հայտնեց, որ առաջիկայում աշխատանքները կվերսկսի նաեւ հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովը` իր գործունեությամբ նպաստելով առեւտրատնտեսական կապերի զարգացմանը:
Լրագրողների խնդրանքով Ա. Գեւորգյանն անդրադարձավ նաեւ ՀՀ կառավարության կողմից որդեգրված տարածքների համաչափ զարգացման քաղաքականությանը, մարզերում իրականացվող ծրագրերին, ինչպես նաեւ պատասխանեց նրանց հետաքրքրող այլ հարցերի: Այս մասին հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել