HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը նոր մանրամասներ է հաղորդում լրագրողի գործով ընթացող հետաքննությունից

Ապրիլի 23-ին Երևանի Նոր Նորքի 8-րդ զանգվածում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում  www.ilur.am  լրատվական կայքի թղթակցի մասնագիտական պարտականությունները խոչընդոտելու վերաբերյալ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հետաքննություն էր կատարվում: 

Ապրիլի 25-ին նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժին:

Ապրիլի 26-ին նույն քննչական բաժին են հրավիրվել Հակոբ  Կ.-ն  և Աշոտ Պ.-ն, որոնցից ոստիկանության ծառայողները բացատրություններ են վերցրել:

«Հակոբ Կ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը եւ հավելում, որ Նոր Նորքի քննչական բաժնում նյութերի նախապատրաստումը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter