«Հրապարակ». Սերոբ Տեր-Պողոսյանին կազատե՞ն
Մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանի առողջական վիճակը վատացել է, եւ նա վերջին շրջանում պարբերաբար տեղափոխվում է «Նաիրի» բժշկական կենտրոն` բուժում ստանում, ապա հետ տարվում ՔԿՀ: Ոմանք ենթադրում են, որ սրանով հող են պատրաստում նրան առողջական պատճառներով ազատելու համար:
Նրա հիվանդությունը դասվում է կառավարության որոշմամբ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին: ՔԿՀ մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Սերոբ Տեր-Պողոսյանը հերթական պլանային քիմիաթերապիայի կուրսն է ստացել «Նաիրի» կենտրոնում եւ 2 օր առաջ վերադարձել «Հրազդան» ՔԿՀ: Առողջական վիճակն էլ նորմալ է:
Սերոբ Տեր-Պողոսյանը դատապարտվելուց հետո մի քանի անգամ վիրահատության է ենթարկվել: Նրա մոտ ախտորոշվել էր հաստ աղիքի քաղցկեղ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել