HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սարգսյանն պարգեւատրել է ուկրաինացի պատմաբան-հայագետին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պատմաբան-հայագետ, «Հայոց մշակույթն Ուկրաինայում» հանրագիտարանի և յոթանասունից ավելի գիտական հոդվածների հեղինակ Իրինա Գայուկին:

Նախագահը բարձր է գնահատել հայ ժողովրդին և հայոց պատմությանը նվիրված նրա գիտական գործունեությունը և շնորհակալություն հայտնել այն կարևոր աշխատանքի համար, որ որպես հայագետ, տարիներ ի վեր իրականացնում է տկն. Գայուկն Ուկրաինայում: Սերժ Սարգսյանն ընդգծել է հատկապես «Հայոց մշակույթն Ուկրաինայում» հանրագիտարանում նշված փաստերի միջոցով հայ-ուկրաինական հարաբերությունները, երկու ժողովուրդների բարեկամությունը, Ուկրաինայում հայկական մշակութային ժառանգությունը համակողմանիորեն ներկայացնելու ուղղությամբ մասնագիտական բարձր որակով ու նվիրումով արված աշխատանքը:

Նկատի առնելով այս ամենը՝ Սերժ Սարգսյանը հայ-ուկրաինական մշակութային կապերի զարգացման և ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Իրինա Յակովի Գայուկին պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով:

Իրինա Գայուկը շնորհակալություն է հայտնել իր գործունեությունը նման բարձր գնահատականի արժանացնելու համար և ընդգծել, որ հաճույքով է իրականացնում իր աշխատանքը և մեծագույն հարգանք է տածում հայ ժողովրդի ու նրա դարավոր պատմության և մշակույթի նկատմամբ:

Ուկրաինացի պատմաբան-հայագետը նշել է, որ դեռևս շատ աշխատանք ունի իրականացնելու և շարունակելու է իր հնարավորությունների չափով նպաստել աշխարհին հայոց մշակութային ժառանգությունն ու պատմությունը ներկայացնելու կարևոր գործին: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter