HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ի՞նչ է արժեցել Վրաստանի վարչապետի այցը Հայաստան

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած պատվիրակությունը հունվարին այցելել էր Հայաստան: Դեռ վաղ է խոսել, թե ինչ արդյունք կունենա այդ այցը Հայաստանի համար, սակայն այս պահին հայտնի է միայն, որ վրացի հյուրերի հունվարի 17-ի ժամանումն ու ամսի 18-ի մեկնումը ՀՀ պետբյուջեին արժեցել է մոտ 5.5 մլն դրամ:

Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած պատվիրակության՝ ՀՀ կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալությունը «Այբ-Տուր» ՍՊԸ-ի հետ կնքել է պայմանագիր` վրացի հյուրերի մեկ գիշերվա կեցությունն ապահովելու համար (հունվարի 17-18):

Պատվիրակության կազմում եղել է 9 մարդ, եւ մեկ գիշերվա կեցության հյուրանոցային ծախսը կազմել է 2 միլիոն 282 հազար 220 դրամ:

Հունվարի 17-ին հյուրերի պատվին տրվել է նաեւ պաշտոնական ճաշ, որն արժեցել է 2 միլիոն 715 հազար դրամ: Այդ ծառայությունը մատուցել է «Սելենա» ՍՊԸ-ն:

Սա միակ ծախսը չէ, որ կատարվել է Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության համար: Բիձինա Իվանիշվիլիի այցի շրջանակներում «Ֆան-Ֆան» ԱՐՏ ՍՊԸ-ից ձեռք է բերվել 400 դրամանոց 60 հատ մեխակ եւ 120 հազար դրամանոց մեկ ծաղկեպսակ, որը եղել է փայտե կարկասի վրա հավաքված կարմիր եւ սպիտակ մեխակներով` ձեւավորած դեկորատիվ տերեւներով: Ծաղիկների եւ ծաղկեպսակի գինը եղել է 144 հազար դրամ:

Ժամանող եւ մեկնող  հյուրերին ՊՊ սրահում սպասարկելու համար «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի հետ կնքվել է 40 հազար դրամի պայմանագիր:

Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության անդամներին նաեւ հուշանվերներ են տրվել` 9 հատ 0.5 լիտրանոց «Նաիրի» կոնյակ: Հուշանվերը ձեռք է բերվել «Արտէքսիմ» ՍՊԸ-ից եւ արժեցել է 246 հազար 600 դրամ:

Հյուրերի ժամանման առիթով «Նոյան Տապանից» ձեռք է բերվել նաեւ 2 հատ Վրաստանի պետական դրոշ` 2մ x 1մ մեծության, որն արժեցել է 36 հազար դրամ:

Ուշագրավն այն է, որ այս երկու ծառայությունների համար պայմանագրերը կնքվել են հունվարի 23-ին, այն դեպքում, երբ ծառայությունները մատուցվել են հունվարի 17-18-ին:

Լուսանկարը` civilnet.am 

Մեկնաբանություններ (5)

vahan
amot e zbaxvel nman knereq qaqakerutyamb, hodvaci hexinak@yerevi hatuk npatak uni sevacnel mer petutyan [email protected] zarmanum em xmbagrutyan nman tkaramit verabermunqin,vor tpum e nmam zarancanqner.isk miangamajn karevor ev aktual nyuter chi tpagrum.m
ara
Vahan-in.----------Hodvaz@ nerkayaznum e petakan araroxakargeri zaxser@. Dra mej voch mi artaroz ban chka, yete parz nerkayaznum en ayd zaxser@ zoxovrdin. Nuyn Ivanashvilin Saakashvilii tariner araj araz zaxser@ hima kopek-ar-kopek hashvuum e u bazatrutyun e pahanjum nraniz.
vahan
ara-in ,inchpes erevum e hodvacic nshvac zaxser@ chapavor en ev xelamit sahmannerum en. urish volordnerum arka en anhamemat aveli mec yev antramabanakan zaxser ,voronc masin petq e texekacnel [email protected] hnaravor e aranc zaxser katarelu undunel petakan pashtonakan patvirakutyunner.es gtnum em vor nman tvyalneri hraparakum@ animast e.
Վ. Առաքելյան
Պարոն vahan 1., համաձայնվեք, Եթե բոլորը նման նյութեր տպելը zarancanq համարեն ապա այդ դեպքում մեխակներից յուրաքանչյուրի գինը մի քանի հազար դրամ չեր նշվի? կամ «Նաիրի» կոնյակի փոխարեն թեյաջուր չէին լցնի և մեր պետության hexinakutyun@ դրանով կբարձրանար արդյոք: Թե՞ մտածում եք այսօրվա կառավարությունում իսկապես կան մարդիք որոնք չեն թալանում և մտածում են մեր պետության պատիվը չսևացնելու մասին:
vahan
hargarjan araqelyan es hamadzayn em vor petq mamulum arcakanqel bolor charashahumnerin, 'sakayn havataceg, vor ayd depqum interneti ejer@ chen bavarari ev kardacoxnern el im ev dzer nman hatukent mardiq klinen.harcer@ petq e lucel armatapes.mite kareli e gaylerin garneri pahapan nshanakel ev nranc asel vor gar utel chi kareli

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter