Կրակոցներ եւ վրաերթ. Հաղթանակ զբոսայգում տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են
Երեկ` ժամը 23:10-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 1991 թ. ծնված Սարգիս Կ.-ն, նույն թվականին ծնված Միքայել Մ.-ն և 1990 թ. ծնված Տիգրան Չ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Սարգիս Կ.-ն և Տիգրան Չ.-ն վնասվածքներն ստացել են ժամը 22:30-ի սահմաններում, Հաղթանակ զբոսայգում գտնվող անմար կրակի մոտ՝ վիճաբանության ժամանակ անհայտ անձի կողմից գազային ատրճանակից արձակած կրակոցների հետևանքով, իսկ Միքայել Մ.-ն՝ նույն վիճաբանության ընթացքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի անհայտ վարորդի կողմից նրան վրաերթի ենթարկելու հետևանքով:
Արդեն այսօր` ժամը 02:00-ին, Միքայել Մ.-ից և Տիգրան Չ.-ից ընդունվել են հաղորդումներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Սարգիս Կ.-ին հայտնաբերելու և նրանից հաղորդում ընդունելու, Սարգիս Կ.-ին, Միքայել Մ.-ին և Տիգրան Չ.-ին վնասվածքներ պատճառած անձանց, ինչպես և նշված ավտոմեքենան ու գազային ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
«Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:
Լուսանկարը` Ֆոտոլուրի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել