HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մինչ դեպքի տեղի ունենալը իրենք արդեն 20 չպայթած ականների այլումինները հանել են»

Ապրիլի 7-ին Վահրամաբերդ գյուղի տարածքում` ռուսական զորքերի պալիգոն-հրաձգարանում, տեղի ունեցած պայթյունը դարձավ նույն գյուղի երկու երեխաների՝ 10-ամյա Արթուր Մկրտչյանի եւ 15-ամյա Մուշեղ Գեւորգյանի մահվան պատճառ: Դեպքից 2-3 շաբաթ է անցել, բայց երեխաների հարազատները ու համագյուղացիները դեռ ոչ մի կերպ չեն ուզում հավատալ ու ընդունել տեղի ունեցածը: Մուշեղ Գեւորգյանի հորը՝ Արարատ Գեւորգյանին, հանդիպեցի իրենց տան դիմաց՝ փոքրիկ որդու խաղին հետեւելիս: Նա նշեց, որ դեպքի օրվա հետ կապված շատ բաներ մեզ ասել չի կարող, քանի որ ինքն այդ օրը ներկա չի եղել՝ ընդամենը մի քանի օր առաջ մեկնած է եղել արտագնա աշխատանքի ու վերադարձել տղայի մահվան լուրը լսելուց անմիջապես հետո:

Նա պատմեց, որ համագյուղացիները տարիներ շարունակ իրենց անասուններին տարել  են պալիգոն-հրաձգարանի տարածք՝ արածացնելու: Այդ օրը եւս իր հորեղբոր որդին՝ Էդվարդ Մկրտչյանը, ում հետ եղել են նաեւ երեխաները, ոչխարներին տարել է տվյալ տարածք: Երեխաների խնդրանքով, գնացել է ջուր բերելու ու մինչ կվերադառնար երեխաների մոտ՝ դեպքն արդեն պատահել է:

-Դեպքից հետո 18 չգործարկված զենք են գտել այդ տարածքում, դեպքից հետո նոր սկսել են տարածքը մաքրել: Տարածքը միշտ էլ հսկվել է, եղել են նաեւ մուտքն արգելով գրառումներով ցուցանակներ, բայց էդ օրը բան էլ չի եղել: Զորավարժություններ միշտ էլ լինում են,- ասում է Մուշեղ Գեւորգյանը:

Շարունակությունը՝ այստեղ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter