Հաղթանակ զբոսայգում տեղի ունեցած կրակոցների եւ վրաերթի դեպքը բացահայտվել է
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների արդյունքում այսօր բաժին են ներկայացել 1985 թ. ծնված Արշակ Խ.ն և նրա եղբայրը՝ 1987 թ. ծնված Սարգիս Խ.ն՝ ներկայացնելով նաև գազային ատրճանակը:
Պարզվել է, որ Սարգիս Կ.-ին և Տիգրան Չ.-ին գազային ատրճանակից կրակել և վնասվածքները պատճառել է Արշակ Խ.-ն, իսկ Միքայել Մ.-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկել և վնասվածքներ է պատճառել Սարգիս Խ.-ն:
««ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է: Գազային ատրճանակն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել