HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարար Նալբանդյանն ընդունեց ֆրանսիացի պատգամավորներին

Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Գի Տեսյեին եւ Վալերի Բուայեին: Նալբանդյանը բարձր գնահատեց ֆրանսիացի խորհրդարանականների ներդրումը հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում։ Նախարարը երախտագիտություն հայտնեց Վալերի Բուայեին՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանն ուղղված ջանքների համար։

Ֆրանսիացի պատգամավորները վստահեցրին, որ շարունակելու են ջանքերը Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ համագործակցության առավել սերտացման եւ ընդլայնման ուղղությամբ։

Զրուցակիցները քննարկեցին հայ-ֆրանսիական բարձր մակարդակի առանձնաշնորհյալ հարաբերությունների՝ հետագա զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Այդ համատեքստում կարեւորվեց միջխորհրդանական համագործակցությունը որպես երկկողմ կապերը խթանելու կարեւոր միջոց եւ անդրադարձ կատարվեց խորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությանը:

Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter