Մահացել է Մարգո Ղուկասյանը
Ապրիլի 27-ին 86 տարկան հասակում կյանքից հեռացել է լրագրող, հրապարակախոս, արձակագիր Մարգո Ղուկասյանը:
Մ. Ղուկասյանը ծնվել է 1927թ. Գյումրիում՝ Արևմտյան Հայաստանի Բասեն գավառի Դալի Բաբա գյուղից գաղթած ծնողների ընտանիքում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Նա 13 գրքի, տասնյակ ակնարկների, հուշագրույթյունների և շուրջ 400 հրապարակախոսական հոդվածների հեղինակ է:
Մարգո Ղուկսյանի վերջին գիրքը կոչվում է «Անվերնագիր...1915թ.», որը նա հեղիակել է 80-անց հասակում, երեք տարվա ընթացքում: Այն նվիրված է Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին և ներկայացնում է Ցեղասպանության ականտեսների հիշողությունները: 2011թ. գրողների միությունը «Տարվա լավագույն գիրք» մրցանակաբաշխութայն Հրապարակախոսության անվանակարգում Միքայել Նալբանդյանի անվան մրցանակը շնորհել է հրապարակախոս, արձակագիր Մարգո Ղուկասյանին` «Անվերնագիր... 1915թ.» գրքի համար:
Ճարտարապետության ոլորտում ունեցած վաստակի համար Մ. Ղուկասյանին հանձնվել է Հայաստանի ճարտարապետների միության պատվավոր դիպլոմ:
«Հետքը» իր ցավակցությունն է հայտնում Մ. Ղուկասյանի հարազատներին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել