
Բեռլինում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթող կկառուցվի
Բեռլինաբնակ դոկտոր Ժիրայր Քոչարյանի տեղեկացմամբ, օրեր առաջ Գերմանիայի Ցեղասպանության ճանաչման հանձնախումբը պատասխան է ստացել Բեռլինի հուշակոթողների հատուկ հանձնախմբից: Վեջինիս դիմել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձան կառուցելու համար տարածք ստանալու պահանջով և դրական պատասխան են ստացել:
Տարածքը, որտեղ շուտով կկառուցվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, գտնվում է Բեռլինի Շարլոթենբուրգ թաղամասում` Գերմանիայի կայսերական ընտանիքի գերազմանոցին կից, որի ճիշտ դեմ-դիմաց էլ թաղված է Յոհաննես Լեփսիուսի տղան: Այս գործի գլուխ գալուն նպաստել է նաև գերմանուհի իրավապաշտպան, «Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի» ղեկավար Թեսա Հոֆմանը:
«Տարածքը պանթեոնի պես մի տեղ է, գերեզմանատան մեջտեղում, խոշոր տարածք է, - բացատրում է Ժ. Քոչարյանը,- բավականին հաջող գործ է արվել, երկու-երեք տարի է այս ուղղությամբ աշխատում էինք: Թեսան էլ մեծ գործ է արել, իր ներդրումը շատ մեծ է: Մեզ համար նպաստավոր տեղ է, որովհետև Լեփսիուսի տղան է այնտեղ թաղված»:
Գերմանիայի կառավարությունը պատրաստ է հուշակոթողի կառուցման համար տրամադրել 32 .000 եվրո, հայկական կողմն էլ իր հերթին պետք է նույքան գումար հավաքագրի, և սկսվեն նախագծման աշխատանքները:
Այդ տարածքում պետք է կառուցվի ոչ միայն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող, այլ մի խոշոր հուշահամալիր` արամեալեզու քիրստոնյաներ` հայ, ասորի և հույն ժողովուրդների ցեղասպանությունների զոհերի հիշատակին, ովքեր սպանվել են թուրքերի ձեռքով: Ինչպես Ժ.Քոչարյանն է հավաստիացնում, ամեն ազգ ունի իր բաժին կառույցի տեղը: Եվ որպեսզի հայկականը թևը լինի «Հայկական», նա պատրաստվում է հուշակոթողի նախագիծը պատրաստել տալ Հայաստանում` հայ ճարտարապետի ձեռքով:
«Սրանով մենք ուզում ենք փաստել է, որ Թուրքիան կրկնակի ոճրագործ է, նա սպանել է եզդիներ, քրիստոնյա արաբներ, դերսիմցիներ, այսինքն` թե‘ ցեղյալ մասրդասպան է, թե‘ ոճրագործ»,- նշում է Ժ. Քոչարյանը:
Մեկնաբանել