HY RU EN

Գրիշա Բալասանյան

«Հետքի» լրագրողին վիրավորող և հրող ոստիկանության ծառայողը հեռացվել է աշխատանքից

Թեեւ օրը ոչ աշխատանքային էր, սակայն ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցության է հրավիրել ոստիկանության ստրաբաժանումների աշխատակիցներին` քննարկելու երեկ՝ ապրիլի 27-ին, «Հետք»-ի լրագրող Անի Հովհաննիսյանի եւ ոստիկանության աշխատակից Վարդան Ղուկասյանի (Դոգ) միջեւ Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ վերջինս քաշքշում եւ վիրավորում է լրագրողին:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Հետքին» տեղեկացրեց, որ նշանակվել էր ծառայողական քննություն, եւ այսօր Վարդան Ղուկասյանը հեռացվել է աշխատանքից:

Աշոտ Ահարոնյանը նշեց, որ Վարդան Ղուկասյանը եղել է ոստիկանության ծառայող եւ իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, որ նա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի օգնականն էր կամ խորհրդականը: