Սամցխե-Ջավախքում հայազգի գյուղապետ է ձերբակալվել
Վրաստանի իրավապահները ձերբակալել են Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղի գյուղապետ Պետրոս Վարդանյանին: Գյուղապետը մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ:
Ախալցխայի շրջանի ղեկավարի պաշտոնակատար Բեսիկ Բլիաձեի խոսքերով` ինքը ձերբակալության մասին տեղեկացել է ապրիլի 26-ին, երբ իր հետ կապվել են ֆինանսների ոստիկանությունից:
Ինչ վերաբերվում է ձերբակալվածին, ապա Բեսիկ Բլիաձեն ամիս ու կես է, ինչ ճանաչում է նրան, այսինքն՝ այն բանից հետո, երբ նշանակվել է շրջանի ղեկավարի պաշտոնակատար: Բլիաձեի խոսքերով` Պողոս Վարդանյանը իր աշխատանքը եւ պարտականությունները կատարել է լավ:
Նման ձերբակալություն էր տեղի ունեց նաեւ ապրիլի 17-ին: Կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալվել էր Ադիգենի շրջանի Գոռգուլի գյուղի գյուղապետ Զուրաբ Տաբիձեն: Այս մասին հայտնում է «Ախալցխայի վերածնունդը»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել