HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Զարուհի Փոստանջյանը ԱԺ նախագահին հորդորեց ցույցեր անել, եթե չի կարողանում այլ ձևով պայքարել

Այսօր մեկնարկեց Ազգային ժողովի հերթական քառօրյան: Նիստը սկսվելուց րոպեներ անց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նախ ողջունեց՝ ասելով՝ «Բարև, Երևան», ապա հերթական անգամ հետաքրքրվեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից, թե երբ են ԱԺ օրակարգից հանվելու Հայաստան-Թուրքիա «խայտառակ արձանագրությունները»:

«Դա ԱԺ նախագահի լիազորություններից դուրս է»,- պատասխանեց Հովիկ Աբրահամյանը:

Զարուհի Փոստանջյանը նշեց, որ գուցե ԱԺ նախագահի լիազորություններից դուրս է, սակայն լինելով քաղաքական գործիչ և զբաղեցնելով ԱԺ նախագահի պաշտոնը՝ Հովիկ Աբրահամյանն ունի լծակներ:

«Կարող եք կազմակերպել ցույցեր, բողոքի ակցիաներ, եթե այլ ձևով չեք կարողանում պայքարել»,- Հովիկ Աբրահամյանին խորհուրդ տվեց Զ. Փոստանջյանը:

«Տիկին Փոստանջյան, ընդունակ չե՞ք մի լավ բան խորհուրդ տալ, որ հորդորում եք ցույցեր անել»,- հակադարձեց ԱԺ նախագահը:

Հովիկ Աբրահամյանը առարկեց նրան, որ այդ արձանագրությունը խայտառակ է, և ասաց, որ եթե վավերացվեր Թուրքիայի կողմից, ապա Հայաստանը տնտեսական առումով շահեկան դիրքերում կհայտնվեր:

Արտաշես Գեղամյանն էլ նշեց, որ այդ արձանագրությունները բարձրացրել են Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter