HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանները թմրամիջոց են հայտնաբերել Երևանում ու Վանաձորում. բերման է ենթարկվել մի քանի մարդ

Ապրիլի 28-ին ոստիկանության Երևանի Ավանի բաժանմունքի ծառայողները թմրամիջոց պահելու կասկածանքով Ավանի Դուրյան թաղամասի թիվ 50 շենքի մոտից բերման են ենթարկել 1965 թ. ծնված Կարեն Ա.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել են 5 և 20 մլգ տարողության դատարկ ներարկիչներ և ապակյա սրվակ՝ շագանակագույն հեղուկանման զանգվածով: Կարեն Ա.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է:

Փաստի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ապրիլի 27-ին Կարեն Ա.-ն, չարաշահելով 1943 թ. ծնված Լաուրա Ս.-ի վստահությունը, կրկնօրինակ պատրաստելու և վերադարձնելու պատրվակով նրանից վերցրել է 90 գ կշռով արծաթյա գդալ և չի վերադարձրել՝ պատճառելով 40.000 դրամի նյութական վնաս:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

Ապրիլի 27-ին ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 1984 թ. ծնված Գեղամ Հ.-ի բնակարանի խուզարկությամբ լոգարանից հայտնաբերել և առգրավել են 1 լ տարողությամբ պոլիէթիլենային տարա՝ պատերին սպիտակ նստվածքով, նույն տարողությամբ պոլիէթիլենային տարա՝ հատակին 2 սմ բարձրությամբ դարչնագույն նստվածքով, նույն տարողությամբ տարա մոտ 20 գ հեղուկով, 10 մլ տարողությամբ ներարկիչներ, որից 4-ը՝ օգտագործած, «Պենտալգին» դեղահաբի դատարկ տուփ, 30 մլ տարողությամբ յուղի 2 տարա, տարբեր տեսակի դեղերի 6 շերտատուփ և էմալապատ ափսեներ:

Նույն օրը բնակարանից բերման են ենթարկվել Գեղամ Հ.-ն, 1977 թ. ծնված Մհեր Ս.-ն, 1970 թ. ծնված Աշոտ Ս.-ն և 1976 թ. ծնված Հակոբ Չ.-ն, իսկ 1985 թ. ծնված Էդմոն Ք.-ն բերման է ենթարկվել նույն շենքի շքամուտքից:

Գեղամ Հ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, որի միջոցով ինքը պատրաստել է թմրամիջոց՝ ներարկելու միջոցով օգտագործելու համար:

«Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter