Լոռիում ու Գեղարքունիքում 3 մարդ տուժել է գազից թունավորումից
Ապրիլի 28-ին հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը գազից թունավորումով անգիտակից վիճակում իրենց մոտ է ընդունվել 48-ամյա տղամարդ:
Տուժածին տան լոգարանում հայտնաբերել և հիվանդանոց է տեղափոխել կինը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն:
Ապրիլի 28-ին հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորմամբ բուժօգնության է տեղափոխվել Ծովինար գյուղի երկու անչափահաս բնակչուհի:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը տան լոգարանում գազի կաթսայի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Ոստիկանությունը կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել