Հրդեհ՝ Եղվարդում. տուժած երիտասարդի վիճակը բավարար է
Ապրիլի 29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի թիվ 7 շենքի 1-ին հարկի բնակարանում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել և մարվել է: Այրվել են թիվ 17 բնակարանի հյուրասենյակը, խոհանոցը և նախասրահը՝ գույքով (50 քմ):
Տվյալ բնակարանում գտնվող բնակիչ, 1984թ. ծնված Ալիկ Հարությունյանին, պարամեդիկները ցուցաբերել են առաջին բուժօգնություն: Ա. Հարությունյանը տեղափոխել է Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել