HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

6 օրում ԲՊՏ-ի կիրառած պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել մոտ 900 հազար դրամ

Ապրիլի 22-ից 27-ին Բնապահպանական պետական տեսչության իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.39 մլն դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 22 որոշում, և հաշվարկվել է 3.47 մլն. դրամ ընդհանուր գումարի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես.

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0 հազ. դրամ ընդհանուր գումարի չափով վարչական տուգանքի 3 որոշում, և հաշվարկվել 751.5հազ. դրամ ընդհանուր գումարի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 6 դեպքի համար 6 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 440.0 հազ. դրամ ընդհանուր գումարի չափով վարչական տուգանքի 6 որոշում, և հաշվարկվել է 2.49 մլն. դրամ ընդհանուր գումարի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 64.5 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում արձանագրված խոշոր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում, և հաշվարկվել է 2.2 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային և տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Երևանի տարածքային բաժինը 3 տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 150.0 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:

Արագածոտնի տարածքային բաժինը 2 տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 200.0 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Շիրակի տարածքային բաժինը 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի 1 որոշում:

Կոտայքի տարածքային բաժինը 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:

Հողերի պահպանության ոլորտ

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում, և հաշվարկվել է 40.0 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:

Ապօրինի որս

Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած ստուգայցերի արդյունքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում, իսկ առգրավված 21.1 կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:

Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում առգրավվել են տիրազուրկ 5 հատ «կողակ» տեսակի ձուկ և 1 ցանց:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Անտառների վերահսկողության բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում, և հաշվարկվել է 120.0 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնի հաղորդմամբ՝ նշված ժամանակահատվածում բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել ընդհանուր առմամբ 897.0 հազ. դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter