HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատախազներն ու ՀՔԾ-ի ծառայողները կկրեն համազգեստ

Այսօր արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց «Հատուկ քննչական ծառայության մասին» և «Դատախազության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու մասին նախագծերը:

Ըստ այդ փոփոխության՝ Հատուկ քննչական ծառայության ծառայողներին պետական բյուջեի միջոցների հաշվին տրվելու է համազգեստ։ Համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և դրանք կրելու կարգը սահմանելու է կառավարությունը։

Հատուկ քննչական ծառայության ծառայողներին տրվելու են նաև ՀՔԾ պետի հաստատած միասնական նմուշի վկայականներ, ինչպես նաև նրանց անվամբ ՀՔԾ-ում գրանցված և համարակալված անձնական կնիքներ:

Դատախազներին պետական բյուջեի միջոցների հաշվին նույնպես տրվելու է համազգեստ: Համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և դրանք կրելու կարգը սահմանելու է կառավարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter