HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ամուսնական տարիքը՝ 16-18 տարեկան. կառավարությունն ընդառաջում է եզդիներին

Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ներկայացվեց «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը: Այն խորհրդարանում ներկայացրեց արդարադատության փոխնախարար Հրայր Թովմասյանը:

Հարցը վերաբերում է արական և իգական սեռի ներկայացուցիչների ամուսնական տարիքին: Նախագծով սահմանվել է, որ ամուuնության կնքման համար անհրաժեշտ են ամուuնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուuնական 18 տարեկան տարիքի հասնելը՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Կառավարությունը նշել է նաև այդ բացառությունները: Հրայր Թովմասյանը նշեց, որ անձը կարող է ամուսնանալ նաև 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Անձը կարող է ամուսնանալ նաև 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը և ամուսնացող մյուս անձն առնվազն 18 տարեկան է:

Նշենք, որ այս նախագիծը բուռն քննարկումների առարկա դարձավ Հայաստանի ազգային փոքրամասնություն եզդիական համայնքում: Եզդիները նշում էին, որ ըստ իրենց ազգային ավանդույթների՝ եզդի աղջիկներն ավելի վաղ են ամուսնանում, և օրենքի փոփոխության արդյունքում իրենց աղջիկները կարող են «տանը մնալ»:

Կառավարությունը ներկայացված օրինագծով հաշվի է առել հենց նրանց ազգային ավանդույթները՝ անելով բացառություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter