Հայաստանում Ավստրալիայի նորանշանակ դեսպանը Պոլ Մայլերն է
Ապրիլի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ավստրալիայի նորանշանակ դեսպան Պոլ Մայլերին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Է. Նալբանդյանը հույս հայտնեց, որ նա նոր լիցք կհաղորդի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը:
Պ. Մայլերը նշեց, որ Ավստրալիան կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը և հավաստիացրեց, որ բոլոր ջանքերը կներդնի հայ-ավստրալիական բարեկամությունն էլ ավելի խորացնելու համար:
Դեսպանը կարևորեց անցած տարի ՀՀ ԱԳ նախարարի Ավստրալիա կատարած այցելությունը և այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնց իրագործումը թույլ կտա ընդլայնել երկկողմ փոխգործակցությունը:
Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների միջև միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցերին:
Է. Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։ Այդ համատեքստում նախարարը բարձր գնահատեց Ավստրալիայի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել