
Հրապարակավ արված «ափրցփրությունների» առիթով
Հայ ազգայնականների հայտարարությունը «գիտական խեղվածության» դեմ
Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ) իր վճռական բողոքն է հայտնում ՀՀ իշխանություններին` ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի` պատմական գիտությունների թեկնածու, ՀԱՀ խորհրդի անդամ Գեւորգ Յազըճյանի նկատմամբ հրապարակավ արված «ափրցփրությունների» առիթով, եւ պահանջում է պատասխանատվության ենթարկել նրան:
ՀԱՀ խորհրդի անդամն իր «Գիտական բարոյականության ու գիտության մեջ պատեհապաշտության մասին» վերլուծական հոդվածով բանավեճի էր հրավիրել վերոնշյալ` «գիտական խեղվածությամբ» տառապող գիտնականին, ով սակայն, փախչելով գիտական բանավեճից, «հիվանդ» (իր պատասխան խոսքի բնորոշումներից մեկն է) բերանը բացել է փողոցային տղամարդուն եւ սուրճի բաժակին հետեող կնոջը վայել բառապաշար-անեծքներով…
«Գիտական խեղվածությամբ» տառապող Հ. Դեմոյանին էլ` առայժմ միայն կոչ ենք անում ներողություն խնդրելու, եւ գիտական բանավեճի մակարդակի անցնելու համար:
Եթե ՀՀ իշխանություններն իրենց «պալատական աշուղ-գիտնականին» կարգի չհրավիրեն, ապա մենք ստիպված ենք լինելու ինքներս դա անելու:
Հայ Ազգայնականների Համախմբման խորհուրդ
14.04.2011թ.
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել