Արա Հովսեփյանն ազատվել է աշխատանքից. նրան ժամանակավոր կփոխարինի Արթուր Սարգսյանը
Տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանի հրամանով ապրիլի 26-ին աշխատանքից ազատվել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը։
Նույն օրը «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Կորյունի Սարգսյանը մինչև գլխավոր գործադիր տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը։
Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ Գագիկ Բեգլարյանը ղեկավարվել է աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի պահանջներով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել