HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». ճիշտը քաղաքացի Ս.Ա.Սարգսյանին դատի տալն է

ՀԱԿ-ը դիմել է գլխավոր դատախազություն՝ խնդրելով պարզել Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի բազմամիլիոնանոց ունեցվածքի աղբյուրը:

«ՉԻ» - Ծագման աղբյուրի դեպքում «կակռազ» ամեն ինչ պարզ է. Երևան քաղաքի հիմնադրման վերաբերյալ սեպագիր արձանագրությունը պահպանվում է թանգարանում, իսկ Տարոն Մարգարյանի ունեցվածքի աղբյուրը հենց Երևան քաղաքն է:

Այնպես որ, գլխավոր դատախազությանը մնում է միայն որպես իրեղեն ապացույց ներկայացնել այդ սեպագիր արձանագրությունը և որպես վկա գործում ներգրավել քաղաքացի Սերժ Սարգսյանին, ով Երևան քաղաքը նվիրել է «պատասխանող կողմին»:

Վերջին հաշվով, Տարոն Մարգարյանն իր պաշտոնական հայտարարագրում չի թաքցրել, որ վերջին վեց տարիների ընթացքում տարբեր անձանցից նվիրատվություններ է ստացել: Այլ հարց է՝ իրավունք ունե՞ր արդյոք գործով վկա Ս.Ա.Սարգսյանը պատասխանող կողմին նվիրել իրեն չպատկանող գույքը:

Բայց գլխավոր դատախազը հազիվ թե շատ խորանա այս հարցում: Վերջին հաշվով, ինքն էլ նույնքան կասկածելի հանգամանքներում մի ամբողջ մարզ է նվեր ստացել: Այնպես որ, ճիշտը քաղաքացի Ս.Ա.Սարգսյանին դատի տալն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter