
Երեւանի քաղաքապետարանը չեղյալ է համարել կանաչ գոտում շինարարության որոշման նախագիծը
Այսօր «ԷկոԼուր»-ը ահազանգ է ստացել Գյուլբենկյան 44 եւ 46 հասցեի բնակիչներից, որ իրենց բակի ծառերը տեղահան են արել, որպեսզի տեղում կրպակ կառուցեն: Բնակիչների խոսքերով՝ այս նախաձեռնության հեղինակը Գյուլբենկյան 43 հասցեի բնակչուհի Ռուզաննա Խաչատրյանն է:
Նա բնակիչներին ցույց է տվել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի կնիքով շինարարության թույլտվության մի փաստաթուղթ, որում բացակայում է քաղաքապետի ստորագրությունը:
Ինչպես «ԷկոԼուր»-ին տեղեկացրել է Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը, այդ որոշման նախագիծը չեղյալ է հայտարարվել եւ շինարարությունը դադարեցվել է:
Տեղի բնակիչները «ԷկոԼուր»-ին հայտնել են, որ Ռուզաննա Խաչատրյանին տրամադրվելու է մեկ այլ տարածք` կրպակ կառուցելու համար: Սակայն ոչ ոք իրենց չի պատրաստվում փոխհատուցում տրամադրել կտրած ծառերի համար, որոնք անմիջապես տարածքից հեռացվել են, ոչ էլ կոտրած ցանկապատի համար:
Մեկնաբանել