HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ՀՀԿ-ն վերջին 2 օրը ԲՀԿ-ին չի թողնելու ընտրակաշառք բաժանել, քանի որ մենաշնորհ ունի

Շաբաթ օրվանից կուսակցություններն անցել են «բուն գործողությունների». ըստ գրաֆիկի՝ 2 շաբաթ պետք է տևեր ընտրողների հոգսերի ինվենտարիզացիան, 2 շաբաթ՝ փողի ու անհրաժեշտ ապրանքների բաժանումը՝ ընդհուպ սառնարանների, կահույքի, ջահերի ու լվացարանների ձեռքբերում:

Դավիթաշենում կիրակի օրվանից սկսել են նաև գումարի բաշխումը. 30-40 հազարական դրամ՝ անկախ ընտանիքի անդամների թվից: Հաշվարկը բավականին ռեալ է. փողի 30 տոկոսը կկորչի. ընտրողը «կքցի» ՝ չի քվեարկի: Չնայած փող բաժանողը, ցուցակը ձեռքին, ողջ օրը պետք է սպասի ընտրատեղամասի մոտ. եթե փող վերցրած քաղաքացին չեկավ, պետք է գնա փողի և կամ ընտրողի հետևից:

Դավիթաշենում ընտրական գործընթացը «կուրացիա» է անում Ծաղիկ Ռուբոն, Մոնումենտում այդ հարցն անձամբ լուծում և համակարգում է ԲՀԿ առաջնորդի զարմուհի-քույրը՝ Նոնան: Ընդ որում, Մոնումենտում խիստ վստահ են ԲՀԿ-ի շռայլության վրա և սպասում են, որ ընտրությունների օրը ևս «բանբերներն» իրենց այցի գան:

Ի դեպ, որքան էլ հավատացնում են, որ փող բաժանողներին չեն բռնելու, ՀՀԿ-ն որոշել է վերջին 2 օրը չթողնել, որ ԲՀԿ-ն փող բաժանի: Բաժանելու մենաշնորհն իրենցն է: Ըստ ամենայնի, այս լուրը «հասել է» ԲՀԿ-ին, ուստի որոշել են գործը վերջին օրվան չթողնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter