HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էրեբունի» թանգարանի ուսումնական պեղավայրում մեկնարկում է պեղումների գործաշրջանը

Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցը հրավիրում է միջին և բարձր դասարանների դպրոցականներին՝ մասնակցելու դպրոցի 2013թ. գարնանային դասընթացին և պեղումների գործաշրջանին, որը կմեկնարկի մայիսի 8-ից:

Տեսական պարապմունքների տևողությունը 3 շաբաթ է՝ շաբաթական 2 դաս պարբերականությամբ: Այնուհետև 2 շաբաթ տևողությամբ գործնական պեղումները կընթանան թանգարանի տարածքում գտնվող ուսումնական պեղավայրում:

Դասընթացը կազմակերպվում է վճարովի հիմունքներով, վարձավճարը նախատեսում է նաև պեղումների համար անհրաժեշտ գործիքների և պարագաների տրամադրում յուրաքանչյուր մասնակցի:

Դասընթացը ներառում է հնագետի մասնագիտության և հնագիտական պեղումների նախնական հասկացությունների ու մեթոդների վերաբերյալ գիտելիքներ և նպատակ ունի աջակցել հնագիտությամբ հետաքրքրվող երիտասարդներին մասնագիտության ընտրության հարցում, ինչպես նաև հնագիտական գիտելիքների տարածմամբ նպաստել հնագիտական ժառանգությանը պատճառվող վնասների կրճատմանը:

Գարնանային դասընթացին և պեղումների գործաշրջանին դիմելու վերջնաժամկետը մայիսի 7-ն է: Դիմումի ձևաչափը տեղադրված է արգելոց-թանգարանի www.erebuni.am կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter