HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հախնազարյանը հաղթել է միջազգային երաժշտական մրցույթում

Այսօր Մոսկվայում ընթացող Չայկովսկու անվան միջազգային երաժշտական մրցույթի «Թավջութակ» անվանակարգում հաղթել է հանրապետության նախագահի 2006 երիտասարդական մրցանակի դափնեկիր Նարեկ Հախնազարյանը, ով մրցույթում ներկայացնում էր Հայաստանը:

Իսկ մի խումբ երիտասարդներ, ովքեր անցել էին հանրապետության նախագահի 2010 երիտասարդական մրցանակի մրցույթի եզրափակիչ փուլ, այսօր դիպլոմներ են ստացել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակում:

Դիպլոմները հանձնվել են Վարդանյան լարային քառյակին եւ «Կերպարվեստ եւ կինո» բնագավառի 26 երիտասարդ ստեղծագործողի:

10 տարուց ավել է, ինչ «Պողոսյան» հիմնադրամի (Ֆրանսիա) շնորհիվ Հայաստանի շնորհաշատ երիտասարդները ոչ միայն պարգեւատրվում են Հանրապետության նախագահի բարձր պարգեւով, այլեւ խրախուսվում են իրենց հետաքրքիր աշխատանքների համար: Այս մասին հայտնում են Հիմնադրամի մամուլի ծառայությունից:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter