HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկում է «Հայացք» երիտասարդական կինոփառատոնը

Մայիսի 1-ին Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում կմեկնարկի «Հայացք» երիտասարդական կինոփառատոնը։ Ներկայացված շուրջ 70 ֆիլմից ընտրվել է և կցուցադրվի 25 աշխատանք։ Փառատոնը ներառում է կարճամետրաժ ֆիլմեր, ժանրային և այլ բնույթի սահմանափակումներ չկան:

Փառատոնի բացման արարողության ժամանակ կցուցադրվի Ուրուգվայում նկարահանված «Միասին աշխարհում» 33 րոպե տևողությամբ վավերագրական ֆիլմը, որը Հայոց ցեղասպանությունն աշխարհում առաջինը ճանաչած երկրի և այդտեղի հայ համայնքի մասին է:

Փառատոնի 5 օրվա ընթացքում լավագույն ֆիլմեր կընտրվեն հետևյալ անվանակարգերում՝ «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն ֆիլմ», «Լավագույն մտահղացում», «Հանդիսատեսի համակրանք»։ Ֆիլմերը կընտրի պրոֆեսիոնալ ժյուրին։ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթողին կորոշի հանդիսատեսը փառատոնի կայքէջում համապատասխան քվեարկությամբ։

Կինոփառատոնը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter