Քաղաքապետարանը պարզաբանում է. ՎՊ-ն հայտնաբերել է ոչ թե չարաշահումներ, այլ թերություններ
Այսօր «Ժողովուրդ» օրաթերթում տպագրված «Ավելի լավ թալանելու Երևան» հրապարակման առթիվ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածել է պարզաբանում, որը ներկայացնում ենք ստորև:
«Երևանի քաղաքապետարանում ՀՀ վերահսկիչ պալատի իրականացրած ստուգումների արդյունքում հայտնաբերվել են ոչ թե չարաշահումներ, ինչպես նշված է նյութում, այլ թերություններ, որոնք կարող են ի հայտ գալ ցանկացած մեծածավալ աշխատանքում:
Մասնավորապես, շինարարությանն ու հիմնանորոգման աշխատանքներին առնչվող դեպքերի պարագայում այդ թերությունները ի հատ են եկել աշխատանքների կատարման ընթացքում և աշխատանքների ավարտի պահին, ինչի արդյունքում իրականացվել են շտկումներ, ինչպես նաև հստակ կատարվել են դեռևս չիրականացված ծավալները։
Ինչ վերաբերվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Նոր բարեկարգում» ՓԲԸ-ն կողմից Եռաբլուրի անտառպուրակի Իսակովի պողոտային հարող լանջում իրականացված կանաչ տարածքի հիմնման աշխատանքներին, ապա այն չի կարող որակվել որպես չարաշահում, քանի որ անտառ-պուրակի հիմնման արդյունքում ծառերի չորանալու փաստն արձանագրելով՝ Երևանի քաղաքապետարանը այդ աշխատանքների համար որևէ լումա չի փոխանցել ընկերությանը»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել