
Բելառուսում անցկացվում են հայկական մշակույթի օրեր
Ապրիլի 30-ից մայիսի 5-ը Բելառուսում անցկացվում են հայկական մշակույթի օրեր, որոնց մասնակցում է 40 հոգուց բաղկացած պատվիրակությունը՝ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանի գլխավորությամբ:
Բելառուսում անցկացվող մշակույթի օրերին մասնակցում են Հայաստանի «Բարեկամություն» համույթը, նկարչուհի Արևիկ Պետրոսյանը, նախատեսվում են հայկական կինոյի օրեր: Մշակույթի օրերի շրջանակում «Բարեկամություն» անսամբլը համերգներով հանդես կգա Մինսկում և Մոգիլյովում:
Մշակույթի օրերը պաշտոնապես կբացվեն մայիսի 1-ին Բելառուսի պետական ֆիլհարմոնիայի դահլճում: Մայիսի 2-ին կինոյի տանը «Եթե բոլորը» ֆիլմով կբացվեն հայկական ֆիլմերի օրերը: Այնուհետև Հանրապետության պալատում կներկայացվեն նկարչուհի-դիզայներ Արևիկ Պետրոսյանի աշխատանքները: Մայիսի 3-ին «Բարեկամություն» համույթը ելույթ կունենա ԱՊՀ-2013 մշակութային մայրաքաղաք Մոգիլյովում:
Մեկնաբանել