HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վահան Հովհաննիսյանը փորձում է ճշտել, թե ովքեր են ԱԺ-ում նստած «խառոշիները»

Այսօր՝ Ազգային ժողովում հայտարարությունների ժամին, Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը մտահոգություն հայտնեց Գյումրիում վերջին օրերին կատարված հանցագործությունների առիթով:

«Վերջերս ՀՀ ոստիկանապետի կողմից մի հայտարարություն արվեց, որ Ազգային ժողովի որոշ պատգամավորներ զանգել են իրեն և փորձել են, ճնշման կամ խնդրանքի մեխանիզմներ գործադրելով, Գյումրիում հանցանքների՝ կրակոցների, սպանության, քաղաքաքը տասնամյակներով տեռորի մեջ պահող կլաններին ազատել ցուցմունք տալուց, որովհետև գողական իրենց հասկացողությամբ չի կարելի ցուցմունք տալ: Չի կարելի ցուցմունք տալ հասկացողությունը փորձել են փաթաթել նաև ոստիկանապետի վրա»,- հայտարարեց Վահան Հովհաննիսյանը:

Պատգամավորն ԱԺ նախագահին առաջարկեց դիմել և ստանալ այն պատգամավորների անունները, ովքեր դիմել են ոստիկանապետին նման «այլանդակ խնդրանքով», և նրանց հարցը քննարկել ԱԺ էթիկայի հանձնաժողովում:

«Ես՝ որպես էթիկայի հանձնաժողովի անդամ, ուզում եմ իմանալ՝ այս դահլիճի «խառոշիները» ովքեր են: Այդ ովքե՞ր են, որ կարող են ինձ պարտադրել, օրինակ, ցուցմունք տալ կամ չտալ: Այդ ովքե՞ր են այն «խառոշիները», ովքեր կարող են իրենց թույլ տալ ՀՀ ոստիկանությանը դիմել՝ ասելով, թե մեր ախպերները թող ցուցմունք չտան, որովհետև ամոթ է: Եկեք բացահայտենք, թե ովքեր են նրանք, բացահայտենք նրանց, քննենք այդ հարցը»,- ավելացրեց Վահան Հովհաննիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter