HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիի, Աշոցքի և Արթիկի բնակիչները ոստիկանությունը զինամթերք են հանձնել, ոմանցից ոստիկանությունն առգրավել է

«Զինանոց-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում բնակչության շրջանում ոստիկանության Գյումրիի, Աշոցքի և Արթիկի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 29-ին Գյումրի, Աշոցք և Արթիկ քաղաքների բնակիչները ոստիկանություն կամավոր հանձնել են կոռոզիայի ենթարկված «ՏՕԶ» տիպի ակոսավոր հրացան, 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտ, «Նագան» տիպի թմբուկավոր ատրճանակ՝ առանց փամփուշտների, գործարանային համարը մեխանիկական եղանակով ջնջված «ՏՏ» տիպի ատրճանակ, «ՌԳԴ-5» տիպի 2 նռնակ, նռնակի պայթուցիչ, ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտով, «Գլենչեր» տիպի գազային ատրճանակ՝ դատարկ պահունակով, «ԻԺ» տիպի 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, «ԱԿ-74» տիպի 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգ՝ առանց պահունակի և «ԱԳՍ» տիպի ականանետի «ՎՈԳ-17Մ» տրամաչափի 4 փամփուշտ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Նույն օրը ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները կատարված խուզարկությունների արդյունքում՝ 1979 թ. ծնված Տաթևիկ Ս.-ի տնից հայտնաբերել և առգրավել են առանց գործարանային համարի սվին դանակ, իսկ 1969 թ. ծնված Էդիկ Խ.-ի տնից՝ առանց գործարանային համարի սպորտային մեկնարկային ատրճանակ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter