Արթիկ-Գուսանագյուղ ճանապարհին հայտնաբերվել է լուսարձակող 4 հրթիռ՝ 5 պայթուցիչով
Ապրիլի 29-ին արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզի փրկարարական վարչությունից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել «Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն» ՓԲԸ աշխատակիցներից մեկը և հայտնել, որ աշխատանքներ կատարելիս Արթիկ-Գուսանագյուղ ճանապարհի 13-րդ կմ-ին՝ ճանապարհից 6 մետր դեպի ձախ անմշակ տարածքում, հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ՝ պայթուցիկ նյութով:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է լուսարձակող 4 հրթիռ՝ 5 պայթուցիչով:
«Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել