Բրազիլիայի դեսպանն ավարտում է առաքելությունը Հայաստանում
Ապրիլի 30-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Բրազիլիայի դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսին՝ առաքելության ավարտի կապակցությամբ:
Է.Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է Բրազիլիայի հետ համակողմանի հարաբերությունների զարգացումը և հենց այդ նպատակն էր հետապնդում Բրազիլիայում Հայաստանի դեսպանության հիմնումը:
Կողմերը հույս հայտնեցին, որ առաջիկայում նախաձեռնվելիք քայլերն էլ ավելի կնպաստեն Հայաստանի և Բրազիլիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացմանը, տնտեսական կապերի ընդլայնմանը, առևտրաշրջանառության ավելացմանը, մշակութային փոխանակումների և այլ ուղղություններով հարաբերությունների զարգացմանը:
Մ. Մ. Նիկոդեմոսը նշեց, որ պաշտոնավարման ընթացքում ջանացել է նպաստել երկու երկրների միջև փոխգործակցության զարգացմանը և Հայաստանից մեկնում է ամենալավ տպավորություններով:
Հայաստանում դեսպան Նիկոդեմոսի առաքելության ավարտի կապակցությամբ նախարար Նալբանդյանը նրան հանձնեց ԱԳՆ հուշամեդալ: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել