HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԸՀ-ում փորձակվել է ընտրություններում անձնագրի դրոշմակնքման թանաքանյութը

Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի մոտ տեղի է ունեցել հանդիպում մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններում գրանցված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչների և ԿԸՀ անդամների հետ:

Հանդիպման ընթացքում ցուցադրվել և փորձարկվել է Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվելիք թանաքանյութը: Կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչները թանաքանյութի վերաբերյալ դիտողություններ կամ առարկություններ չեն ներկայացրել:

ԿԸՀ-ն տեղեկացնում է, որ նշված թանաքանյութը փորձարկվել է նաև տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար կազմակերպված ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացների ժամանակ, և թանաքանյութի որակական հատկանիշների վերաբերյալ որևէ բացասական արձագանք կամ առարկություն չի արձանագրվել:

Մեկնաբանություններ (1)

HARUT
ՀԵՏՔԻՆ,,,,Լավ կլինի ԿԸՀ-ից վերցնեք ընտրությունների վերջնական արդյունքը,,,Ինչ իմաստ ունի սպասել մինչեվ մայիսի 5-ը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter