Սերժ Սարգսյան. Հայաստան-ԵՄ երկխոսությունը սահուն ու վերընթաց զարգացում է ապրում
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի պահպանողականների և ռեֆորմիստների խմբակցության պատգամավորական պատվիրակությանը՝ Մարտին Քալանանի գլխավորությամբ:
Ս.Սարգսյանը փաստել է, որ Հայաստան-Եվրամիություն երկխոսությունը սահուն ու վերընթաց զարգացում է ապրում, և այդ հարաբերությունների զարգացման գործում մեծ է խորհրդարանականների դերը: Սերժ Սարգսյանը վերահաստատել է տարբեր առիթներով մինչև այժմ արված հայտարարությունը, որ եվրամերձեցումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր բաղկացուցիչներից մեկն է, և դա պատահական չէ, քանի որ հայկական քաղաքակրթությունն էլ եվրոպական քաղաքակրթության բաղկացուցիչ մասն է:
Հանդիպմանը զրուցակիցները եվրոպական ինտեգրացիայի զարգացման տեսանկյունից երկուստեք կարևորել են նաև քաղաքական ուժերի միջև համագործակցության զարգացումը և ակտիվ փոխշփումները: ՀՀ նախագահը և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներն անդրադարձել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգի հարցերին, այդ թվում՝ հաջողությամբ ընթացող Ասոցացման համաձայնագրի բանակցություններին, ինչպես նաև Արևելյան գործընկերության շրջանակներում փոխգործակցությանը:
Հանդիպման մասնակիցները խոսել են նաև տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման ներկա փուլի մասին: Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Մարտին Քալանանը բարձր է գնահատել հակամարտության կարգավորմանն ուղղված Հայաստանի ջանքերը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել